Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Քիչ առաջ Կենտրոն և Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյաին դեմ մահափորձի գործը: Դավատվոր Գագիկ Պողոսյանը մահափորձի մեջ մեղադրվող ՀՀ Նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին դատապարվեց 14 տարվա ազատազրկման, նույն գործով ամբաստանյալներ  Խաչատուր Պողոսյանին 14 տարվա ազատատազրկման, իսկ Սամվել Հարությունյանին` 12 տարվա:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին 2013 թվականին մարտի 5-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով՚ նրա սպանությունը պատվիրելու համար եւ նույն օրը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Պ.Հայրիկյանի նկատմամբ մահափորձը կատարվել է 2013 թվականի հունվարի 31-ին՚ ժամը 23:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի 9-րդ շենքի 7-րդ մուտքի դիմաց. անհայտ անձը հրազենից կրակոցներ էր արձակել տուն վերադարձող ՀՀ Նախագահի թեկնածու, Ազգային Ինքնորոշում Միավորում կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանի վրա ու դիմել փախուստի:




Լրահոս