3 մարդ է զոհվել և 30 մարդ վնասվածք է ստացել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մարդին Նահանգի Միդյաթ քաղաքում ականապատ մեքենայի պայթեցման հետևանքով: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը:
«Այսօր տեղի ունեցած ահաբեկչությունը մեկ ոստիկանի և երկու քաղաքացիական անձանց կյաք խլեց, ևս 30-ը վիրավոր են, որոնցից 5-ի վիճակը ծանր է: Ահաբեկչության պատասխանատուները Քրդստանի աշխատավորական կուսակցության մարդասպաններն են, և դա մեզ չզարմացրեց: Մենք կշարունակենք պայքարը՝ մինչ չմաքրենք մեր երկիրն ահաբեկիչներից »,-ասել է Յըլդըրըմը: