Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է Գերմանիայի խորհրդարանում պլանավորվող մի շարք հանդիպումներից, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Ալիևը Գերմանիա այցից առաջ նախապես փոփոխել է այցի ծրագիրն ու հրաժարվել Բունդեսթագի մի շարք հանդիպումներից:
Նա նաև չեղյալ է համարել Ադրբեջան-Գերմանիա բարեկամության խմբի միջկառավարական նիստը: Այդպիսով, ինչպես եզրահանգում են ադրբեջանական լրատվամիջոցները, նա ևս մեկ անգամ բացահայտ սատարել է Թուրքիային: