ՀՀ կառավարության այսօրվա նիստում 2013թ. ՀՀ պետբյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Երեւանի քաղաքապետարանին շուրջ 9 միլիարդ դրամ է հատկացվելու: Դրանից 7.5 միլիարդը հատկացվելու է Երեւանում ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքների համար, իսկ 1.5 միլիարդը՝ քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչների փոխհատուցման եւ բնակարանների ձեռքբերման համար: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ նախագիծը ներկայացրել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Ի դեպ, նույն նիստի ընթացքում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրվելու է մեկ տարի ժամկետով ռադիոակտիվ նյութերի արտահանման լիցենզիա: Այս նախագիծը ներկայացրել է ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:
ՀԱՏԿԱՑՎԵԼՈՒ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ