ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրոպական միությունը եղել է եւ շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության կարեւորագույն գործընկերներից»:

Հովիկ Աբրահամյան «Առավոտ»

Դե լավ էլի, գոնե այնպիսի բաներ ասեն, որ իրենք էլ հավատան: Եվ սա Նալբանդյանի այն հայտարարությունից հետո, թե ՀՀ-ի համար կարեւորը ՌԴ-ի շահերին դեմ չգնալն է: Այսքանից հետո եւ, առհասարակ, Մաքսային միությանն անդամագրվելուց հետո ինչպե՞ս կարող է Եվրոպական միությունը լինել ՀՀ կարեւորագույն գործընկերներից: Կա՛մ Հ. Աբրահամյանն ընդհանրապես ծանոթ չէ վերջին օրերի իրադարձություններին, նույնիսկ Ֆյուլեի հայտարարությունը չի լսել, կա՛մ էլ պարզապես պոպուլիզմով է զբաղվում: Երկրորդ տարբերակն ավելի հավանական է, քանի որ նման միտում ոչ միայն ԱԺ նախագահի մոտ է նկատվում:




Լրահոս