Սիլիկոնյան հովտի հայկական գլխավոր ՏՏ ֆորումի հայաստանյան պատվիրակությունը հյուրընկալվել է Reddit-­ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստան. ՏՏ ֆորում» համաժողովին մասնակցելու համար Հայաստանից ԱՄՆ մեկնած պատվիրակությունը հյուրընկալվել է հայազգի Ալեքսիս Օհանյանի համահիմնադրած Reddit սոցիալական ցանցի գրասենյակում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ալեքսիս Օհանյանը` զետեղելով նաև լուսանկար: «Պատիվ է հյուրընկալել Հայաստանի էկոնոմիկայի նախարարին: Ցնցող իրադարձություններ են սպասվում»,­-գրել է նա:

Հյուրընկալված պատվիրակության կազմում են նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Ներկա են եղել Reddit­ի համահիմնադիր, համակարգչային ծրագրավորող Սթիվ Հաֆմանն ու այլ ներկայացուցիչներ: Ամենամյա «Արմթեք» համաժողովը, որն այս տարի կրում է «Հայաստան. ՏՏ ֆորում» անվանումը, տեղի կունենա հունիսի 10­11-­ին Սիլիկոնյան հովտում` Սինոփսիս Մաունթին Վյու կամպուսում: Ֆորումի նպատակն է ներկայացնել ու քննարկել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման միտումները և դիրքավորման հեռանկարները միջազգային ասպարեզում, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, նպաստել ոլորտի մասնագետների միջև համագործակցության կայացմանը:




Լրահոս