Սեպտեմբերի 24-ին, ժամը 11.34-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 26ա շենքի բնակարաններից մեկի ջրատար խողովակը վնասվել է, բնակիչները գտնվում են ԱՄՆ-ում. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել փրկարար ջոկատը: Փրկարարների և համատիրության աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում բնակարանում ջրատար խողովակի վթարը վերացվել է: