ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Մայրս երկու ամիս առաջ հիվանդության պատճառով մահացել է: Նա հայաստանյան բանկերից մեկում իր անունով ուներ վարկ (ապառիկ), որը դեռ չէր մարել: Հիմա՝ նրա մահից հետո ինչպե՞ս պետք է կատարվի վարկի (ապառիկի) տոկոսների մարումը: Ո՞ւմ վրա է ընկնում այդ պարտավորությունը:

Անի Ղազարյան (29 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Ղազարյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ վարկառուի մահվան դեպքում վարկային պայմանագրից բխող վարկի տոկոսների մարման պարտավորությունը փոխանցվում է նրա իրավահաջորդներին ժառանգությունն ընդունելու դեպքում: Ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից (քաղաքացու մահվան օր) վեց ամսվա ընթացքում:

Ֆինանսական համակարգի
հաշտարարի գրասենյակ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ ժառանգները ժառանգում են նաեւ պարտքերը:




Լրահոս