Հրապարակ. Վարդան Օսկանյանի կրտսեր որդու արարքը իրավապահները գնահատել են 200 հազար դրամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երեկ տեղեկություն տարաածվեց, որ Վարդան Օսկանյանի կրտսեր որդու՝ Արա Օսկանյանի “արարքը” իրավապահները գնահատել են 200 հազար դրամ տուգանքի ձևով։ Հիշեցնենք, որ, լրատվամիջոցների տեղեկացմամբ, Օսկանյանի որդու և նրա ընկերոջ արյան ստուգման արդյունքում թմրանյութի կիրառում էր
հայտնաբերվել։ Ըստ մեր աղբյուրների՝ ժամանակ առաջ նրա մոտ “նման նյութ” Էլի Է հայտնաբերվել, այս անգամ՝ արդեն Սոչիում։ Հիշեցնենք նաև, որ տարիներ առաջ, երբ Օսկանյանը դեռ ԱԳ նախարար Էր, կրտսեր Օսկանյանը հորը պատկանող ծառայողական մեքենայով վրաերթի Էր ենթարկել մի տղայի։ Այն օրերին Օսկանյաններին հաջողվեց հասնել այն բանին, որ տուժող կողմը չբողոքի, գործն իրավապահներին չհասնի, իսկ վթարված տղան տանը բուժվի։ Այսքանով, սակայն, չեն ավարտվում կրտսեր Օսկանյանի “վոյաժները”։ 




Լրահոս