Խաչատուր Քոքոբելյանը հերթական հէկ-ն է կառուցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն իր հայրենի Տավուշի մարզում հերթական հէկ-ն է կառուցում: Քոքոբելյանին պատկանող երրորդ հէկ-ը եւս կառուցվում է Պաղջուր գետի վրա` Գետահովիտ գյուղի մոտ: Ընդ որում, նա նոր հէկ-ը կառուցում է տխրահռչակ “Խաչաղբյուր-2”-ը վաճառելուց հետո: Հիշեցնենք, որ “Խաչաղբյուր-2”-ի շինարարությունն իրականացվում էր մի շարք նորմերի խախտմամբ, ինչի առթիվ տեղի բնակիչները մեծ աղմուկ հանեցին` դժգոհելով, որ այդպես իրենց բնակավայրին բնապահպանական հարված է հասցվում: Այսօր եւս գետահովիտցիներն ահազանգում են` բնապահպանական աղետը շարունակվում է. փոքր հէկ-երի կառուցապատման հետեւանքով Պաղջուր գետում գրեթե ջուր չի լինում, իսկ ձկները նվազել են: Մնում է միայն զարմանալ, թե Խ. Քոքոբելյանին ինչպես է հաջողվում մի կողմից ընդդիմադիր ձեւանալ, մյուս կողմից ընդլայնել իր բիզնեսը:
“Ժողովուրդ” օրաթերթի 621 համար




Լրահոս