Մալաթիայում հարձակվել են քնած մարդկանց վրա ու գումար հափշտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` ժամը 04:00-ի սահմաններում, դիմակավորված երեք անհայտ անձինք ավազակային հարձակում են գործել Մալաթիայում բնակվող Վարսիկ Քեփեկյանին պատկանող տան վրա: Այս մասին տեղեկացնում է Փաստինֆոն։
Այնտեղ Վ.Քեփեկյանի և նրա ամուսնու՝ Քերոբ Քեփեկյանի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ինչպես նաև որպես զենք օգտագործված դանակով նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ավազակային հարձակմամբ՝ տանից հափշտակել են 500.000 ՀՀ դրամ և 800 ԱՄՆ դոլար գումար ու դիմել փախուստի: Փաստի առթիվ այսօր ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով հարուցվել է քրեական գործ։
Մանրամասները՝ “Փաստինֆո”-ում




Լրահոս