«Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս մայիս ամսին գրել էր, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մռավյան (Սեւ հողերի) փողոցի բնակիչներն ահազանգել են խմբագրություն եւ դժգոհել, որ իրենց փողոցի ասֆալտն ավելի քան երեք տարի է` չեն վերականգնում: Մարդիկ պոլիէթիլենային տոպրակներ են հագնում կոշիկների վրա, որ փողոցն անցնեն: Մեր այս հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական անփութություն) քրգործ է հարուցվել: Ըստ մեզ ուղարկված պաշտոնական գրության՝ Վարդենիսի քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից դրսեւորվել է պաշտոնական անփութություն: Այսինքն՝ 52.5 մլն դրամի ասֆալտապատումը կատարվել է համայնքի սեփականություն չհանդիսացող Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում: Արդյունքում, ըստ քննիչների, «անզգուշությամբ էական վնաս է պատճառվել Մռավյան փողոցի բնակիչներին»: Հիմա Վարդենիսի քաղաքապետ Վոլոդյա Խլոյանը պետք է պատասխան տա, թե ինչու է դրսեւորում կամ հանդուրժում անփութություն:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ