Երեկ արցախյան մի խումբ ազատամարտիկներ Հանրապետության հրապարակում նստացույց էին հայտարարել՝ ի պաշտպանություն ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանի: Ազատամարտիկները նրան համարում են սոցիալական բանտարկյալ եւ պահանջում ազատ արձակել: Սակայն իրավապահներն ավելի լրջացրին գործի ընթացքը, եւ երեկ Վ. Ավետիսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանքը: Սակայն ուշագրավ է, որ ինքը՝ փոխգնդապետը, իր կալանավորումը չի կապում ակտիվ գործունեության հետ, ավելին, ՄԻՊ աշխատակիցներին ասել է, թե որեւէ բողոք ու դժգոհություն չունի: Հիշեցնենք, որ փոխգնդապետը կասկածվում է խաբեության մեջ, եւ պաշտոնապես հայտարարվեց, որ եթե նրանից տուժածներ կան, կարող են դիմել ՊՆ քննչական ծառայություն:
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԿԱԼԱՆՔ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ