Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Անկախության տոնին նվիրված միջոցառման ժամանակ «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ բոլոր պաշտոնյաներն ամեն կերպ ջանացել են «հաճոյանալ» ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: Միջոցառմանը ներկա են եղել կառավարության բոլոր անդամները, ԱԺ ՀՀԿ խմբակցության բոլոր ներկայացուցիչները, որոնք միմյանց անընդմեջ զգուշացրել են, որ Սերժ Սարգսյանի մուտքի ժամանակ ուշադիր լինեն, որպեսզի ջերմ ծափահարություններով դիմավորեն նրան: Ու երբ արդեն հայտարարվել է, որ ներս է մտնում Ս. Սարգսյանն իր տիկնոջ հետ, այդ պահին ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ձեռքին գավաթ է եղել, որը խանգարել է ծափահարելուն: Արամ Հարությունյանն էլ այնքան է խառնվել, որ չի կողմնորոշվել՝ ինչ անել ձեռքի գավաթը: Այդտեղ նրան «օգնության» է հասել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու ասել, թե «Արա՛մ, բաժակդ դի՛ր, ծա՛փ տուր, թե չէ գործից կհանեն», ապա լայն ժպտացել է: Բնապահպանության նախարարն էլ բաժակը վայր է դրել ու սկսել ակտիվ ծափահարել Ս. Սարգսյանին:
ՊԱՏՎԵՐՈՎ ԾԱՓԵՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ