Ժողովուրդ. ՊՆ-ի նախկին շենքը հանել են վաճառքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”–ը տեղեկացավ, որ ՀՀ պաշտպանության նախարարության նախկին շենքը, որտեղ ժամանակին որպես պաշտպանության նախարար աշխատել է նաև Սերժ Սարգսյանը, վաճառքի է հանված։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. “Արժեքը 4 միլիարդ 600 միլիոն դրամ է։ Սակայն դեռ գնորդ չունի։ ՀՀ ՊՆ՝ Երևան-Աշտարակ ճանապարհին գտնվող նախկին շենքն այժմ շրջապատված է խաղատներով, ամբողջովին կորած է աղբի, փշի ու տատասկի մեջ։ Ակնհայտ է, որ պատերազմական տարիների խորհրդանիշ համարվող շենքում վաղուց վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվել, անգամ մարդ չի մտել, ապակիները կոտրված են, տեսքը՝ անխնամ։
Մանրամասները՝  “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում




Լրահոս