Չորրորդ իշխանություն. Ուսուցիչների աշխատավարձերը կրճատում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երեկ “ՉԻ” խմբագրություն էին դիմեք մայրաքաղաքի տարբեր դպրոցների մի խումբ մանկավարժներ, ովքեր դժգոհում էին, որ հուլիսին էականորեն բարձրացած հացի, գազի, էլեկտրաէներգիայի սակագների թանկացումը անտեսելով, պետությունը որոշել է կրճատել մանկավարժների աշխաւրավարձերը։ Պարզվում է՝ դպրոցների տնօրեններին հրահանգված է կրճատել մանկավարժների աշխատավարձերը և հավելյալ գումարներ տնտեսել, որպեսզի 2014 թվականի հուլիսից կարողանան մանկավարժներին բարձր աշխատավարձ տալ և հայտարարել, թե աշխատավարձ են բարձրացրել։ Իրականում դպրոցին հատկացվող բյուջեն, սակայն, առանձնապես չի փոփոխվելու։
 
Նշենք, որ նույն գործընթացը սկսվել է նաև մարզերում։ “ՉԻ” տեղեկություններով՝ մարզերի դպրոցներում ուսուցիչների դասաժամերն են կրճատվում, ինչի արդյունքում՝ ուսուցիչներ են դուրս մնում։ “Կա ուսուցիչ, որ շաբաթական ընդամենը 4 դասաժամ ունի։ Այդ ուսուցիչը կարո՞ղ է նվիրումով աշխատել, սրտացավորեն մտահոգվել կրթության համար, որքան էլ փորձառու և հմուտ մանկավարժ լինի նաե, հռետորական հարցադրում արեցին Գեղարքունիքի մարզից մեզ դիմած ուսուցիչները։
 
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում: 




Լրահոս