“Հարավկովկասյան երկաթուղի” ընկերությունում անցկացվում է զննում ՝ նվիրված աշնանային և ձմեռային շրջանում սպասվող աշխատանքին, երկաթուղու կադրերի և տնտեսությունների պատրաստվածության մակարդակի ստուգում:
Անցկացվող միջոցառումների համակարգն ուղղված է երկաթուղու կայուն աշխատանքի ապահովվմանն աշնանն ու ձմռանը: Հատուկ ուշադրության կենտրոնում կլինեն, մասնավորապես, ձնամաքրման սարքերի պատրաստման, վերանորոգման և մասնագետների նախապատրաստման հարցերը:
Զուգահեռ երկաթուղում տարվում է նաև ենթակառուցվածքր և շարժակազմի աշնանային զննումը:
Մինչև նոյեմբերի 15-ը տարվող գծի, արհեստական կառույցների, էներգամատակարարման և կապի միջոցների զննման ժամանակ ստուգվելու է աշնանային և ձմռան պայմաններում աշխատանքին պատրաստվածության մակարդակը, գծի վերականգնման ուղղությամբ ծրագրերի կատարման ընթացքը, հակավթարային միջոցառումների իրականացումը, հատուկ համազգեստով և կոշիկով աշխատողների ապահովվածությունը:
Իսկ մինչև նոյեմբերի 25-ը զննման կենթարկվի ՀԿԵ-ի լոկոմոտիվային և մոտորավագոնային ամբողջ շարժակազմը: Զննման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվելու հակահրդեհային համակարգերի, գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովող սարքավորումների վիճակին: