Ավարտվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած թեկնածու Գևորգ Կոստանյանի ընտրության քվեարկությունը:
Արդյունքների համաձայն` Գևորգ Կոստանյանն ընտրվեց Գլխավոր դատախազ` ստանալով 103 կողմ ձայն: Կոստանյանը ստացել է 3 դեմ ձայն: Քվեարկությանը մասնակցել է 108 պատգամավոր: Քվեաթերթիկներից 2-ը համարվել է անվավեր:
Ընտրվելուց հետո Գեւորգ Կոստանյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ-ին վստահության քվե տալու, նաեւ նախագահին`բարձր վստահության համար: Նա հեռացավ ԱԺ-ից` առանց լրագրողների հարցերին պատասխանելու: