Որտեղ էր նախքան վերադառնալը Սամվել Բաբայանը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Սամվել Բաբայանը, որը պարտքերի պատճառով հեռացել էր Հայաստանից, ապրել է Մոսկվայի «Կիեւ» հյուրանոցում: Ժամանակին որոշակի շրջանակներ «տագնապ» են ունեցել։ Այդ մասին ասել էր նաեւ Ժիրայր Սեֆիլյանը, թե ինչ երաշխիք կա, որ «Ռուսաստանում Բաբայանին որեւէ վտանգ չէր սպառնում, հաշվի առնելով, թե հառակորդն ինչ հնարավորությունների է տիրապետում: Բոլորս գիտենք, որ, բարձր պաշտոն զբաղեցնելով, մարդը տիրապետում է պետական գաղտնիքների»:

Մտահոգներն անգամ ժամանակին հանդիպել են Սերժ Սարգսյանին, նշել, որ Արցախի հերոսն օտար տեղ է, ադրբեջանական համայնքը` մեծ, «հնարավոր է առեւանգեն, որպես Ղարաբաղի նախկին պաշտպանության նախարար, փորձեն խնդիրը շահարկել»: Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հանգիստ եղեք, իրեն «նայողներ» կան, հարկավոր մարդիկ ինչ պետք է, անում են»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս