ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երկարատեւ ժամանակ է պահանջվում, որպեսզի կարողանանք այդ շուկայում մեր փոքր տեղն ունենալ»:

Գարեգին Նուշիկյան «168 ժամ»

Շարունակվում է արդարացումների շարքը ՀՀԿ-ական պատգամավորների կողմից: Հերթը Գ. Նուշիկյանինն է, որ արդարացնի մեր լիարժեք անկախության կորուստը՝ չնայած մինչ այդ էլ լիարժեք չէր: Հիմա արդարացման ամենատարածված ձեւն այն է, թե, միեւնույն է, եվրոպական շուկայում մենք մեր տեղը չէինք գտնի: Իսկ ռուսական շուկայում եւ ռուսների կողքին մեր տեղը գտե՞լ ենք կամ ընդհանրապես ի՞նչ տեղ ունենք, եւ որքանո՞վ են մեզ մարդատեղ դնում: Եթե մի տեղ էլ գտել ենք, դա հլու-հնազանդ վասալի տեղն է, եւ այդ տեղը ձեռնտու է միայն իշխող ռեժիմին, այն էլ՝ աթոռապահպանության համար:




Լրահոս