ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմա եթե որեւէ մեկը գրի, որ մի գյուղում մարդ են սպանել, որը չի համապատասխանում իրականում իրականությանը, ես ի՞նչ պետք է մեկնաբանեմ: Ինֆորմացիան, որը իրենց «հավաստի աղբյուրներով» է, չի համապատասխանում իրականությանը: Ես չեմ կարծում, որ մեր մարզից ինչ-որ մեկը դիմել կամ բողոքել է»:

Սարգիս Սահակյան «Սլաք»

Դե, բնականաբար, նման ինֆորմացիան ձեռնտու չէ Արագածոտնի մարզպետին, դրա համար էլ պետք է ասի, որ այն չի համապատասխանում իրականությանը, եւ որ թերթի «հավաստի աղբյուրները» ստում են: Սակայն քաջատեղյակ լինելով ՀՀ բազմաթիվ մարզպետերի գործունեությանը` կարելի է ենթադրել, որ ավելի հավանական է` ստում են ոչ թե «հավաստի աղբյուրները», այլ ինքը` Սարգիս Սահակյանը: Նա ինչո՞ւ է կարծում, որ իրենց մարզից որեւէ մեկը չէր կարող դիմել կամ բողոքել: Մտածում է, որ բոլորը վախեցա՞ծ են, քանի որ, սովորության համաձայն, մարզերում համապատասխան մթնոլորտ են ստեղծում:




Լրահոս