Երևանի քաղաքապետարանի ավագանու նիստի հունիսի 24-ի օրակարգում Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բարձրաձայնեց, թե ինչո՞ւ է Օպերային հարակից «Santa Fe» սրճարանի տարածքում իրականացվող շինարարության արդյունքում կանաչ տարածքներ ոչնչանում, ծառերի արմատներ կտրատվում: Ավագանու անդամը նաև հետաքրքրվեց, թե քաղաքապետարանն ինչպես է այդ զարգացման ծրագիրն իրականացնելու, որպեսզի շինարարությունների արդյունքում նման բաներ չլինեն: «Ակթրեյդ-Սոֆթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Տիգրան Սարգսյանը հստակ չպատասխանեց Ա. Բախշյանի հարցին, միայն նշեց, որ ծառեր չեն հատվելու, շինաշխատանքներում կլինեն համապատասխան նորմերի պահպանում:
Անահիտ Բախշյանի մեկնաբանությունը`ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան