Գողացել են հարևանի մեքենան, երբ նա քնած է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հետաքրքիր մի դեպք է արձանագրվել Աբովյանում: Երկու ընկերներն ու նրանց հարևանը միասին խմել են, իսկ հետո, երբ հարևանն արդեն քնած է եղել ընկերներով որոշել են գողանալ նրա մեքենան:

Նարեկ Փարսադանյանն ու Արտյոմ Մարյանյանը վերցրել են քնած հարևանի տան բանալիներն ու մտնելով նրա տուն գրպանից հանել են մեքենայի բանլիներն ու սկսել շահագործել այն: Հետո ընկերները հոգնել են, վերադարձել հարևանի տուն Գազել մակնիշի ավտոմեքենան և բանալիները թողել իենց տեղերում ու վերադարձել տուն:

Սակայն այս հանգամանքը չի փրկել նրանց:

Հարություն Ղազարյանը դիմել է ոստիկանություն, գործն հասել է դատարան և դատարանը վճռել է  մեղավոր ճանաչել Նարեկ Փարսադանյանին, նրա նկատմամբ կիրառելով 3 ամսվա ազատազրկում և տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսունապատիկի չափով:




Լրահոս