ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Երեք տարի առաջ ես ու մայրս նույն բնակարանի նկատմամբ դադարեցրինք մեր սեփականության իրավունքը, եւ ես միայն հաշվառված եմ այդ բնակարանում, որի միակ սեփականատերն այժմ եղբայրս է: Մայրս իր սեփականության իրավունքը դադարեցնելուց յոթ ամիս հետո մահացավ: Մորս մահից հետո ես իրավունք ունե՞մ ժառանգության իմ բաժնեմասը պահանջել, քանի որ այդ բնակարանը պատկանել է նաեւ մորս: Արդյո՞ք իմ հաշվառված լինելու հանգամանքը կարող է որեւէ կերպ նպաստել:  

Լարիսա Շահինյան (54 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ օրենսդրության համաձայն (Ձեր ուղղած հարցը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 1184-րդ, 1216-րդ, 1186-րդ, 1187-րդ հոդվածներով)` սեփականատեր է համարվում տվյալ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող քաղաքացին: Այն բնակարանը, որի մասին հնչեցրել եք Ձեր հարցը, չի կարող ժառանգական գույք լինել, քանի որ պատկանում է Ձեր եղբորը, իսկ Ձեր մայրն իր կենդանության ժամանակ արդեն հրաժարվել է տվյալ բնակարանի նկատմամբ  սեփականության իր իրավունքից:

«Իրավունքի իրազեկում» ՀԿ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նման փաստի առաջ չհայտնվելու եւ հայրական տանից որոշակի մասնաբաժին ստանալու համար հորդորում ենք լինել ուշադիր եւ հեռատես, որպեսզի հետագայում չբախվեք այս եւ այլ նմանատիպ խնդիրների: Նկատենք, որ վերջին շրջանում բնակարանային վեճերի թիվն ավելանում է:




Լրահոս