ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ lurer.com-ի

ԱԺ նախագահությունում, արարողակարգի համաձայն, դրված է չորս աթոռք ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի եւ նրա երկու փոխնախագահների համար: ՀՀ եւ ԱԺ նախագահների աթոռները տարբերվում են մյուս երկուսից. ավելի շքեղ են, բարձր ու ոսկեզօծ թիկնակով: ԱԺ երեկվա նիստի ժամանակ ստացվել էր այնպես, որ ՀՀ նախագահի համար նախատեսված աթոռը հայտնվել էր ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի տեղում. նա նստել էր նախագահի աթոռին: ԱԺ առաջին ընդմիջումից հետո, սակայն, Նաղդալյանը նախագահի աթոռը վերադարձրել էր իր տեղը եւ արդեն բազմել իր «սովորական» փափուկ աթոռին:




Լրահոս