ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երկրում շարունակվող բյուջետային ճգնաժամի պատճառով չեղյալ է հայտարարել դեպի Ինդոնեզիա իր այցը, ուր պետք է մասնակցեր կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթանաժողովին: Օբամայի փոխարեն գագաթնաժողով կայցելի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
Ակնկալվում էր, որ Օբաման հոկտեմբերի 5-ին շրջագայության էր մեկնելու Ասիայի 4 երկրներ, այդ թվում` մասնակցություն է ցուցաբերելու Ինդոնեզիայում Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովին, որի շրջանականերում սպասվում էր նրա հանդիպումը ՌԴ նախագահ Պուտինի հետ: