Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2016 թվականի հունիսի 29-ից Երևան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց-Թամանցիների փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Արշակունյաց պողոտայով «Էրեբունի» օդանավակայանից դեպի Քրիստափորի փողոց երթևեկող տրանսպորտային միջոցներին նշված խաչմերուկում 2-րդ երթևեկելի գոտուց ուղիղի հետ միաժամանակ կթույլատրվի երթևեկել նաև դեպի աջ՝ դեպի Թամանցիների փողոց: