ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթ կարող են հեռախոսազրույց ունենալ: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը:
Յըլդըրըմի խոսքով՝ երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը կարող է կայանալ չորեքշաբթի կամ հինգշաբթի օրը:
Հիշեցնենք, որ Թուրքիան պաշտոնապես ներողություն է խնդրել Ռուսաստանից Սու-24-ի խոցման համար:
"Terörle mücadelemizin uzun vadede başarı şansı güneydeki sınırımızın tamamen güvenlik altına alınmasına bağlı."
— T.C. Başbakanlık (@TC_Basbakan) June 27, 2016