Ինչպես է ստացվում, որ ՕԵԿ-ը հայտարարում է բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին, իսկ իրենց առաջնորդը գործարար է. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ Արթուր Բաղդասարյանը, որը մինչեւ վերջերս հանդես էր գալիս որպես ՕԵԿ նախագահ, իսկ այժմ «Հայկական վերածնունդի» առաջնորդ, 2008-ին փետրվարի 29-ին Սերժ Սարգսյանի հետ դաշինք կազմելուց հետո սրընթաց հարստացավ: Հիշեցնենք, որ ՕԵԿ-ի, Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ-ի դաշինքը փաստացի դարձավ հաջորդած իրադարձությունների՝ Մարտի 1-ի քաղաքական դատավճիռը:

ՀՀ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանից «Ժողովուրդ»-ը երեկ փորձեց պարզել, թե ինչպես է ստացվում, որ իրենք խորհրդարանում հայտարարում են բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին, սակայն իրենց առաջնորդը խոշոր գործարար է: Ի պատասխան՝ տիկին Բիշարյանն ասաց. «Ձեր հարցադրումը, անկեղծ ասած, ծիծաղելի է: Արթուր Բաղդասարյանին այսպես համեմել որեւէ բիզնեսներով եւ այլն, անհաջող քայլ է, որովհետեւ Արթուր Բաղդասարյանը ինքը քաղաքական գործիչ եղել է, մնում է եւ լինելու է»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս