Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ի պատասխան Մաքսային Միության վերաբերյալ հարցման հոկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում ` Ազգային Ժողովից ստացել է 7 պատասխան:
Այդ շաբաթ հարցմանը պատասխանել էին “Հանրապետական” խմբակցությունից` 2, “Բարգավաճ Հայաստան”-ից՝ 3 եւ “Օրինաց Երկիր” խմբակցությունից 2 պատգամավոր:
Պատգամավորներից 6-ը հստակ կողմ են արտահայտվել Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությանը, եւ միայն Սամվել Նիկոյանն է նախընտրում Ասոցացման համաձայնագիրը, սակայն որոշիչ համարում է Ս. Սարգսյանի դիրքորոշումը:
ՀՔԱՎ-ն ավելի վաղ ստացել էր եւս 16 պատգամավորների հարցման պատասխանները:
Մաքսային Միությանը անդամակցելուն կողմ են 16 պատգամավորներ, որոնցից 11-ը` “Հանրապետական” խմբակցությունից, 3-ը՝ “Բարգավաճ Հայաստան”-ից, 2-ը՝ “Օրինաց Երկիր” խմբակցությունից:
Դեմ են արտահայտվել 4 պատգամավորներ՝ 2-ը՝ “Ժառանգություն”, 1-ը՝ “Բարգավաճ Հայաստան” խմբակցություններից: Դեմ արտահայտված պատգամավորներից է նաեւ Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
Ձեռնպահ են “Բարգավաճ Հայաստան” խմբակցության 2 պատգամավորներ՝ Վահան Բաբայանը եւ Տիգրան Ուրիխանյանը:
Անորոշ պատասխաններ են տվել “Հանրապետական” Մարգարիտ Եսայանը եւ “Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը: