Պաշտոնական պատվիրակություններն այցելել են Ծիծեռնակաբերդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Էրեբունի-Երեւան-2795” տոնակատարություններին  եւ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների մայրաքաղաքների միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած 17 երկրների 31 պատվիրակությունների անդամները Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` իրենց հարգանքի տուրքը մատուցելու  Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ պատվիրակության անդամները եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառումներ կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:




Լրահոս