Վարկ տալու համար որոշ բանկեր «ատկատ» են ուզում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով, որոշ բանկեր վարկ տալու համար սկսել են «ատկատ» ուզել՝ վարկի մոտ10-20 տոկոսի չափով: «Կաշառք տալու մասին հաղորդում ներկայացնելիս մենք էլ կդատվենք, դրանից բացի` նաեւ ապացուցման խնդիր ունենք, դրա համար փորձում ենք քաղաքացիաիրավական ոլորտում` դատարանում հարցը լուծել»,-ասաց մեր աղբյուրը՝ հավելելով, որ մի քանի հայց տարբեր բանկերի դեմ արդեն ներկայացվել է: Սա միակ խնդիրը չէ բանկերում․ մարդիկ չեն կարողանում վարկերը մարել, հանել գույքը գրավից, բանկերում էլ գույքերի կուտակում կա, քանի որ չեն կարողանում վաճառել: Ստիպված գրավադրված գույքը տալիս են աճուրդի կենտրոն բորսաներին, դրանք էլ ձեւական աճուրդներում այն վաճառում են ու իրենց հերթին փող աշխատում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս