Այսօր կառավարության շենքի դիմաց քաղաքացի Նելլի Գրիգորյանը բողոքում էր իրավապահների դեմ, որ իր միակ որդուն անարդար ձևով մեղադրանք են ներկայացրել և կալնավորել:
Armlur.am-ի հետ զրույցում բողոքող կինը ներկայացրեց. «Վանաձորի ոստիկանները եկել են մեր տուն, կրակել են տղայիս ոտքին: Այս պահին գնդակը գտնվում է ոտքի մեջ: Բազմիցս ես և տղաս պահանջել ենք մեր իրավունքների պաշտպանությունը»:
Նելլի Գրիգորյանը նշեց, որ իր որդին ՝ Վլադիմիր Գրիգորյանը, «թեթև խոսակցություն է ունեցել» մի տղայի հետ, որը ոստիկանները որակել են որպես ավազակային հարձակում. «Զրույցը եղել է 200 դրամի պատճառով»,- հավելեց Նելլի Գրիգորյանը:
Վերջինիս պնդմամբ` այդ ամենը հիմք ընդունելով` Վանաձորի իրավապահ մարմիններն առաջադրել են մեղադրանք, որի հետևանքով Վլադիմիր Գրիգորյանին ձերբակալել են, իսկ իրեն մեղադրում են ոստիկանին հարվածելու մեջ, սակայն Նելլին պնդում է, որ նման բան չկա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան ,Նարեկ Սարգսյան