Հակառակորդի կողմից աշխուժության մեծ հավանականություն կա հոկտեմբեր ամսին. Վովա Վարդանով (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հակառակորդի կողմից աշխուժության մեծ հավանականություն կա հոկտեմբեր ամսին: Դա մարտավարություն էր, որ Ուկրաինան էր կիրառում: Հիմա էլ նույնը Թուրքիան է անում: Նրանք պլանավորել էին ճանկռելով գրավել տարածքներ»- այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին ասաց Կենտրոնական հրամանատարության հետախույզ, դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովը:

Վովա Վարդանովը նշեց, որ սեպտեմբերին մեզ համար շատ վատ կլինի, քանի որ տարին բավականին խոնավ է և տեխնիկան շատ դժվար կլինի շարժել: Ըստ նրա կարելի է սպասել աշխուժություն նաև հոկտեմբեր ամսին:

«Կարճ ասած սեպտեմբերից հոկտեմբերի վերջ կարող ենք ամեն ինչ սպասել հակառակորդից: Ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ նրանք պատրաստ են շատ սուր գործողություների գնալ: Մեր զինված ուժերը պատրաստ չեն նախահարձակ լինելու»,-ընդգծեց Վարդանովը:

Բանախոսի կարծիքով մենք պետք է շատ արագ պատրաստվենք : «Եթե մենք պինդ լինենք, կարծր և ոչ մի զիջումների չգնանք, մեր հետ ավելի լուրջ հաշվի կնստեն: Ինչ վերաբերվում է ՀՕՊ-ին, դրա հետ կապված կան շատ վտանգներ: Մենք իշխանության կողքին եթե կանգնած լինենք մեր իշխանություններն ավելի լավ բանակցություններ կվարեն»,-հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս