Կարապի լճում արդեն մեկնարկել է «Ձմերուկի» ամենամյա դարձած արդեն 4-րդ փառատոնը: Փառատոնին մասնակից ընկերությունները առաջարկում են ձմերուկի մատուցման ու ձևավորման յուրօրինակ տարբերակներ, որոնցից լավագույնների հեղինակները կպարգևատրվեն:
Փառատոնի շրջանակներում կազմակերպվել են նաև տարբեր խաղեր: Կարապի լճի հարող տարածքն այս պահին մարդաշատ է: Փառատոնին մասնակցում են նաև հայտնի հաղորդավարուհիներ, երգչուհիներ, ովքեր ArmLur.am-ի հետ զրույցում կիսվեցին իրենց տպավորություններով:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան