Երկրում հեղաշրջմամբ հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել. Լյուդմիլա Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն ArmLur.am–ի հետ զրույցում, անդրադառնալով Երեւանում տեղի ունեցող իրադարձություններին, այն արկածախնդրություն համարեց:

«Ես համարում եմ, որ Հայաստանում նման իրավիճակ չի կարելի ստեղծել: Համարում եմ, որ սա արկածախնդրություն է, եթե ոչ ավելին, չեմ ուզում ավելի ծանր բնորոշումներ, ձեւակերպումներ տալ, բայց մենք չպետք է մոռանանք հոկտեմբերի 27-ը: Եւ այսօր մենք, ըստ էության, արդեն զոհ ունենք: Վերջին հաշվով, յուրաքանչյուր քաղաքական ուժ, եթե իր գործողությունների հետեւանքները չի պատկերացնում եւ պատասխանատվություն չի կրում իր կատարած քայլերի համար երկրի այս օրհասական պահին,  ես դա դավաճանություն եմ համարում երկրի նկատմամբ: Շատ կարելի է դժգոհել իշխանությունից եւ որեւէ մեկը գոհ չի, շատ դրդապատճառներ կարելի է ունենալ, բայց չգիտակցել, որ մեր նման երկրում հեղաշրջմամբ հնարավոր չէ իշխանափոխություն իրականացնել, կարծում եմ հասուն քաղաքական գործիչը այդ մասին պետք է վաղուց իմանար»,-ասաց նա:

Նրա խոսքով` սա ծրագրված միջոցառում էր: «Կարծում եմ Ժիրայր Սեֆիլյանի նամակը, որ ուղղել էր Գարեգին Չուգասզյանին եւ ակնհայտ է դառնում, որ իրոք սա ծրագրված միջոցառում էր, որը փորձեցին իրականացնել առանց ճիշտ հաշվարկների առանց քաղաքական հետեւանքների գիտակցմամբ»,-նկատեց նա:

Մեր այն դիտարկմանը, թե ի վերջո ինչպիսի հանգուցալուծում սպասենք, Սերժ Սարգսյանը հրաժարական կտա արդյոք, պատգամավորն ասաց. «Բնականաբար ոչ: Կանխվելու է այն ինչ որ իրենք արդեն մտածում էին, որ կարելի է ծավալել: Եթե հաշվենք այդ քաղաքական ուժերը ինչ համակիրների բանակ ունեն,  ըստ էության շատ թույլ են: Եւ այդ ուժերով գնալ նման քայլի, դա արկածախնդրություն է եւ տգիտություն, որովհետեւ հնարավոր չէ նման լուրջ քայլերի գնալ առանց հստակ հաշվարկ եւ քայլերի հետեւանքները գիտակցելու»,-եզրափակեց իր խոսքը Սարգսյանը:




Լրահոս