«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը ճոխ ծախսեր անելու սովորություն ունի, այս տարի գործադիրի աշխատակազմը ամենաշատը փող կծախսի թերևս հոսանքի, գազի ու ջրի վրա։ Հոսանքի համար վճարվելու է 131 մլն դրամ կամ 273.000 դոլար, գազի համար՝ 70 մլն դրամ կամ 146.000 դոլար:
Այսինքն, ձմռանը տաքանալու, ամռանը հովանալու և տեխնիկական սարքավորումների համար կառավարությանը հատկացրել է 419 հազար դոլար։ Իսկ խմելու ջրի համար 25.000 դոլար։ Պետական շատ հիմնարկներում ու կառավարությունում աշխատողները ձմռանը վերնաշապիկներով, անգամ կարճաթև են լինում, իսկ ամռան շոգին այնքան են զովացնում, որ երբեմն կոստյում են հագնում։ Կառավարությունը մեկ այլ գնումի համաձայն ավելի քան 3000-ական դոլար արժողությամբ երկու «դյուրակիր» համակարգիչ՝ հավանաբար նոթբուք է ձեռք բերել։ Մինչդեռ կարելի էր նաև 1000-1500 դոլարով էլ լավ համակարգիչ գնել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։