Խորենացի փողոցում ոստիկանները հեռացրին արգելապատնեշները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խորենացի փողոցում վաղ առավոտից իրավիճակը կարծես թե լարվում է: Երեկ ուշ երեկոյան ցուցարարները պատնեշներ էին տեղադրել  փողոցներում`  չթողնելով մեքենաների երթևեկությունը:

Սակայն առավոտից ՀՀ ոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը փորձում է  հեռացնել արգելապատնեշները, որն էլ առաջացրել է ակտիվիստների դժգոհությունը: Ի պատասխան փոխոստիկանապետը նշեց, որ եթե տարածքում հարյուր հոգի մարդ լինի, իրենք միայն այդ դեպքում ինքնակամ  կփակեն փողոցները: Այս պահին երթևեկությունը մասամբ վերականգնվել է:




Լրահոս