Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերությունը դատական վեճերի կիզակետում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպ» ընկերությունը դատական վեճերի կիզակետում է: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այս տարվա մայիսի 25-ին «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Ռոյալ Բեյկերի» ՍՊԸ-ի: Արսենյանի ընկերությունը պահանջում է պատասխանողից հօգուտ իրենց բռնագանձել գումար եւ դրա վրա հաշվեգրված տոկոսները:

Մեզ հաջողվեց պարզել, որ պահանջվող գումարի չափը կազմում է ընդամենը 85 հազար դրամ: Նկատենք, որ սա միակ դատական հայցը չէ, որը առնչվում է ԱԺ պատգամավորին պատկանող ընկերությանը: «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ն դիմել է նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Ֆուդ ինտերնեյշնլ սերվիս» ՍՊԸ-ի: Այս ընկերությունից էլ պահանջում են մեկ մլն դրամ:

 




Լրահոս