Հայաստանի օլիմպիական հավաքականի երկրորդ խումբը ևս մեկնեց օլիմպիական Ռիո: Բռնցքամարտիկները՝ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի և հրաձիգ Հրաչիկ Բաբայանը՝ գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ուղեկցությամբ, ինչպես նաև սպասարկող կազմի մի քանի անդամներ Երևան-Դոհա-Ռիո չվերթով մեկնեցին Ռիո: Պատվիրակության հետ Ռիո մեկնեց նաև ծանրամարտի` Հայաստանի հավաքականի անդամ` Առաքել Միրզոյանը: Պատվիրակությունը ղեկավարում էր ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
«Օլիմպիական խաղերից առաջ եզրակացություններ անելն անշնորհակալ գործ է: Սակայն կրկում եմ, ինչպես Նանկինի Օլիմպիական խաղերից առաջ էր, հիմա էլ այնպես է ստացվել, որ Օլիմպիական խաղերին կմասնակցենք գործող աշխարհի չեմպիոնով կամ մեդալակիրներով: Օլիմպիական հավաքականի կազմը համալրված է այն մարզիկներով, ովքեր իրենք են վաստակել այդ վարկանիշը, որը հույս է ներշնչում, որ այս Խաղերում մենք կունենանք մեր բաղձալի արդյունքը: Հենց մարզիչների և մարզիկների առաջարկով է, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը կազմակերպել է նրանց ուսումնամարզական հավաքները»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Նախօրեին նույն չվերթով Ռիո էին մեկնել ծանրորդները, լողորդները և աթլետները: