Այսօր առավոտյան «Սասնա ծռեր» խմբավորումը հաղորդագրություն էր տարածել` նշելով, որ գիշերը կրակոցներ են արձակվել ոստիկանների կողմից: Քիչ առաջ ոստիկանությունը նույնպես պաշտոնապես հաստատեց, որ գիշերը ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգություն է եղել և կան վիրավորներ:
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանից տեղեկացանք, որ վիրավորներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը գտնվում են Երևանի ԲԿ-ներից մեկի վերակենդանացման բաժանմունքում: Նրանք վիրահատվել են: Նրանք այժմ հետվիրահատական նորմալ վիճակում են: