«Ճանապարհ դեպի Ռիո». Ծանրորդ Ռուբեն Ալեքսանյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին և նրանց օլիմպիական լուսանկարները, որոնք արվել են լուսանկարիչ Հակոբ Բերբերյանի կողմից՝ հատուկ «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծի համար:

Մեր նախագծի հաջորդ հերոսը ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանն է: Նա ծնվել է 1990 թվականին, իսկ ծանրամարտով զբաղվում է 7 տարեկանից: Ալեքսանյանի՝ ծանրամարտով զբաղվելու որոշման վրա իր մեծ ազդեցությունն է թողել հայրը, ով ժամանակին զբաղվել է ծանրամարտով:  Ռուբենը սովորում է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Մեր նկարահանումների ժամանակ Ռուբենը առանձնացավ իր զսպվածությամբ:

Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:

-Ունեմ թալիսման, բայց չեմ ասի, թե այն ինչ է:

Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:

-Երբ մրցահարթակ ես բարձրանում, էլ ոչ մեկին չես տեսնում:

Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:

-Կարծում եմ ընկերներիս, մարզչական կազմի հետ:

Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:

-Ռիոյի խաղերը ուզում հիշել, որպես պատմության մեջ հետք թողած:

Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:

-Մեկ բառով կասեմ՝ մեծ աշխատանքի գագաթնակետ:

Ծանրորդներ` Անդրանիկ Կարապետյան

Սիմոն Մարտիրոսյան

Լողորդներ՝ Վահան Մխիթարյան 

Մոնիկա Վասիլյան

Ձյուդոյիստ`Հովհաննես Դավթյան

Աթլետներ՝ Գոռ Ներկարարյան

Գայանե Չիլոյան

Լիլիթ Հարությունյան

Լևոն Աղասյան

Դիանա Խուբեսերյան

Ամալիյա Շարոյան

Մարմնամարզիկներ՝ Հուրի Գեբեշյան

Հարություն Մերդինյան

Արթուր Դավթյան 

Ըմբիշներ՝ Լևան Բերիանիձե

Գեորգի Կետոև

Դավիթ Սաֆարյան

Գառնիկ Մնացականյան

Արթուր Ալեքսանյան

Մաքսիմ Մանուկյան

Միհրան Հարությունյան

Արսեն Ջուլֆալակյան

Հրաձիգ՝ Հրաչ Բաբայան

Բռնցքամարտիկներ՝  Հովհաննես Բաչկով

Նարեկ Աբգարյան

 Արամ Ավագյան

Վլադիմիր Մարգարյան

 Արթուր Հովհաննիսյան

ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս