Ինչպես հայտնի է դեռևս հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից վիրավորվել էր Թաթուլ Թամրազյանը, ով դեռևս գտնվում է Էրեբունի ԲԿ-ում: Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Էրեբունի Բկ-ի ինտենսիվ թերապիայի բաժնի ղեկավար Հարություն Մանգոյանը նշեց, որ Թամրազյանը դեռևս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը կայուն ծանր է: Իսկ այն հարցին, կա արդյոք կյանքին սպառնացող վտանգ, նա ասաց, որ եթե վերակենդանացման բաժանմունքում են, ուրեմն որոշ չափով դեռ վտանգ կա: Չնայած նա այս պահին գիտակցություն ունի:
Անդրադառնալով այսօր ադեն ԲԿ տեղափոխված վիրավորներին` նա հայտնեց, որ երկու վիրավորն էլ այսօր կմնան վերակենդանացման բաժանմունքում, վաղը նոր պարզ կլինի նրանց կտեղափոխեն հիվանդասենյակ, թե ոչ: