Որտեղ է այս պահին առավոտյան ոստիկանական պատնեշը ճեղքած և «Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցրած Արթուրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծռեր» խմբավորումը հայտնել էր, որ առավոտյան ժամը 7-ի սահմաններում արիասիրտ մի հայորդի` Արթուր Սարգսյանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջությամբ բեռնել է սննդով և ճեղքելով ոստիկանական արգելապատնեշը, հասել ազատագրված տարածքի մուտքի մոտ, ոստիկանները բոլոր կողմերից կրակ են բացել Արթուրի մեքենայի վրա:

ArmLur.am-ը ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնայնից տեղեկացավ, որ «Սասնա ծռեր» խմբի տղաների սնունդ հասցրած՝ Արթուր Սարգսյանը դեռ գտնվում է ՊՊԾ գնդում:

Նշենք, որ այսօր` 26-ի գիշերը և առավոտյան Սասնա Ծռեր խմբի ազատագրած տարածքում տեղի է ունեցել ևս մեկ պատահար: Գիշերը ժամը 2-ի սահմաններում տարածքին հարակից ոստիկանական պատնեշից դավադրաբար կրակ են բացել, որի արդյունքում ոտքերից վիրավորվել են Սասնա Ծռեր խմբի անդամներ Աշոտ Պետրոսյանը և Հովհաննես Հարությունյանը: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց: Այս պահին բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն:




Լրահոս