«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Սասնա ծռեր» խմբի անդամները ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքում հայտնաբերել են գաղտնի ցուցակներ, որոնցում գրանցված են 146 ենթադրյալ գործակալ և 35 մարմնավաճառությամբ զբաղվող: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչ ցուցակների մասին է խոսքը:
«ՊՊԾ լիազորություններից մեկը հենց մարմնավաճառության կանխարգելումն է, և շատ բնական է ու նորմալ, որ նման անձանց հաշվառում է վարվել և ցանկ է հայտնաբերվել: Այնտեղ որևէ տարօրինակ կամ զարմանալի բան չկա»,- ի պատասխան մեր հարցին՝ ասաց Ահարոնյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։