Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի պաշտպանները երեքն են լինելու` Հայարփի Սարգսյանը, Արա Ղարագյոզյանը և Արայիկ Պապիկյանը: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց փաստաբան Հայարփի Սարգսյանը:
Նա նշեց, որ այսօր ինքը և Արայիկ Պապիկյանն արդեն իսկ ներգրավել են որպես նույն խմբավորման անդամ Աշոտ Պետրոսյանի պաշտպաններ, իսկ վաղն էլ կներգրավեն որպես Հովհաննեսի պաշտպան: Հայարփի Սարգսյանը հայտնեց, որ իրեն որպես պաշտպան ներգրավել առաջարկել է հարազատներից մեկը: