ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին Խորենացու փողոցում մեծ թվով ոստիկանական կենդանի ուժեր են կենտրոնացվում: Ինչպես հայտնի է, այսօր հանրահավաքը տեղափոխվեց Ազատության հրապարակ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Խորենացու փողոցից բոլորն անխտիր բերման են ենթարկվում:
Այս փաստը սակայն ցուցարարներին հետ չպահեց Խորենացու փողոց գնալու մտքից:
Ազատության հրապարակում քննարկումներ անցկացնելուց հետո որոշումկայացվեց շարժվել դեպի ՊՊԾ գնդի հարակից տարածք` ապահովելու ներսում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամների անվտանգությունը:
Ըստ երևույթին, ուժայիններն արդեն պատրաստվում են ցուցարարներին դիմավորելուն: