«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն իր կողմնակիցներին կոչ է արել ջիհադ իրականացնել Ռուսաստանում, փոխանցում է Reuters-ը:
Իրենց տարածած տեսանյութում իսլամիստները սպառնում են սպանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Գործակալության փոխանցմամբ՝ տեսանյութի հավաստիությունը ճշտվում է, սակայն այն տեղադրված է եղել «Իսլամական պետության» կողմից կիրառվող Telegram մեսենջերի հաշիվում:
Ավելի վաղ ահաբեկչական խմբավորումը սպառնում էր ռուսներին և ամերիկացիներին սուրբ պատերազմով: