ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին արգելել են մուտք գործել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Այս առնչությամբ պատգամավորը հայտնում է.
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ մուտք գործելու ԱԺ պատգամավորի իմ իրավունքը հենց նոր խոչընդոտվեց ՔԿՎ ղեկավարության կողմից։ ՔԿՀ էի այցելել տեսակցելու «Սասնա ծռեր» խմբի անդամների հետ։ Փաստացի կա քաղաքական ապօրինի որոշում արգելել իմ որևէ շփում «Սասնա ծռեր» խմբի ձերբակալված կամ կալանավորված անդամների հետ»։