Կանանց պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթև քաշային կարգում WBA վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանը պաշտպանել է տիտղոսը խորվաթ Նևենա Միկուլիչի հետ մենամարտում:
28-ամյա Կենտիկյանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ: Դա նրա 36-րդ հաղթանակն էր կարիերայում: Նախորդ մենամարտում Սյուզին նույնպես կարողացել էր պաշտպանել աշխարհի չեմպիոնի տիտղոսը: